Ծնվել է Աթենքում։ Միջնակարգ և բարձրագույն կրթություն է ստացել Վենետիկում, որտեղ սովորել է Մխիթարյանների Մուրատ-Ռափայելյան վարժարանում և տնտեսագիտություն ու քաղաքագիտություն է ուսանել Կա Ֆոսկարի համալսարանում։ Նրա աշխատանքները լույս են տեսել հայերեն և անգլերեն լեզուներով։ Անգլերեն է թարգմանել Կոստան Զարյանի, Զապել Եսայանի, Գրիգոր Զոհրապի և այլ հեղինակների գործեր: Արժանացել է մի շարք մրցանակների ու դրամաշնորհների իր հեղինակած գրական աշխատանքների համար: Երկար տարիներ բնակվել է Կանադայի Օնտարիո նահանգում, որտեղ էլ մահացել է: