Zark Foundation

Արա Բեքարյան

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

30 մայիս, 1913 - 18 հունիս, 1986

Ծնվել է Թուրքիայի Աֆիոն-Կարահիսար քաղաքում: 1932թ. ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը` Վ.Գայֆեջյանի և Ս.Առաքելյանի արվեստանոցները, 1939թ.` Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան: 1939-45թթ մասնակցել է Խորհդրա-Ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ 1945-86թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1964թ-ից` պրոֆեսոր): Հեղինակել է «Օրորոցի մոտ», «Ծաղկավաճառուհիներ», «Աշտարակ», «Օշական», «Հանգիստ» գործերը, Վահան Տերյանի դիմանկարը, «Քաջ Նազար», «Երկիր Նաիրի» գրքերի, Հակոբ Պարոնյանի երկերի ձևավորումները: Ցուցադրվել է 1930թ-ից: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1947թ., 1964թ.), Մոսկվայում (1964թ.): 1945թ. արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1965թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում: