Zark Foundation

Արա Մկոյան

Արա Մկոյան

Դուդուկահար

Ծնվել է 1972թ. հուլիսի 2-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը և շարունակել ուսումը Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկահար Գ.Դաբաղյանի դասարանում: 1999թ. ավարտել է նաև ասպիրանտուրան: Համատեղ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի «Ակունք» ֆոլկլորային անսամբլի գործիքային կազմում: 1994թ-ից աշխատում է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես առաջին դուդուկահար: 1999-2000թթ աշխատել է Երևանի կոնսերվատորիայում: Ելույթներ է ունեցել Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Իրանում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում և այլուր: 2001թ. Գյումրիում մասնակցել է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված փառատոնին և արժանացել «դուդուկի վարպետ» կոչման: 2004թ. ԱՄՆ-ում լույս է տեսել նրա առաջին ձայնասկավառակը`«Կարոտ քո ձայնին»: 2009թ. Երևանում թողարկել է հաջորդ`«Հավերժություն» ձայնասկավառակը: 2010-14թթ աշխատել է ԵՊԿ-ում: 2015-ից աշխատում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում և Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցում: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: