Zark Foundation

Արեգ Նազարյան

Արեգ Նազարյան

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

18 հունիս, 1964 - 13 մարտ, 2019

Ծնվել է Երևանում: 1981թ. ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1981-82թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983թ-ից` ԽՍՀՄ սպորտի վարպետ: 1986-90թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում: Նույն թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է եղել և երգերի մեծ մասի հեղինակը: 1990-92թթ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: 1992-95թթ եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հնչյունային ռեժիսորը, 1996թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության «Բրևիս» ձայնագրման ստուդիայի, ապա` «Հայկ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսորը: Եղել է «Կիլիկիա» նավի կապիտանի ավագ օգնականը: 2005թ-ից եղել է «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը, 2009թ-ից` «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրը: Հեղինակել է բազմաթիվ երգեր ու «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերան: Հեղինակել և կազմակերպել է բազմաթիվ ֆոտո-ցուցահանդեսներ Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Պատը», «Հերոստրատ», «Մեկանգամյան դրախտ», «700 կմ + նավարկություն յոթ ծովերով», «Արարում», «Աստված մեզ հետ է», «Կիլիկիա» և այլն: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, պատվոգրերի` ՀՀ «Արիության», «Ադմիրալ Իսակովի», ՀՀ վարչապետի, «Երկրապահի», «Ղարաբաղ` մայրերի շնորհակալության» մեդալների: Մահացել է Երևանում: