Zark Foundation

Արեգ Պետրոսյան

Արեգ Պետրոսյան

Քանդակագործ

Ծնվել է 1981թ. մարտի 5-ին, Երևանում: Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի և ջութակահար, մշակութային գործիչ Ալիսա Ադամյանի որդին է, գեղանկարչուհի Արև Պետրոսյանի եղբայրը: 1994-95թթ սովորել է Երևանի Հ.Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1996-98թթ` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում, 1998-2004թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում: 2006թ. մեկնել է Իտալիաի Ֆլորենցիա քաղաքի Վերականգնման ինստիտուտի «Պալացցո Սպինելլի» հեղինակավոր հաստատություն` վերապատրաստման համար և Երևան վերադառնալուն պես ընդգրկվել է Քոբայրի Սուրբ Կաթողիկե եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքներին, ապա` Մինաս Ավետիսյանի մի շարք հայտնի որմնանկարների վերականգնման աշխատանքներին հայ և իտալացի մասնագետների հետ համատեղ: Անհատական և խմբակային ցուցահանդեսներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Հայաստանում, Վրաստանում, որոնցից են` Իտալիաի Ռավեննա քաղաքում կայացած «Dante Alighieri» միջազգային բիենալեն, Մոսկվաի «Թորոս Ռոսլին» մշակութային կենտրոն, Ֆլորենցիայում կայացած խմբային ցուցահանդես և այլն: Նրա ստեղծագործությունները տեղ են գտել տարբեր երկրների անհատների և մասնավոր հավաքածուներում: