Ծնվել է Բաքվում: 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան՝ փրկվելով ջարդերից։ Աշխատանքի անցնելով «Ա1+» հեռուստաընկերությունում` 1992թ. գործուղվել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը` վավերագրելով ազատագրական պայքարի ընթացքը։ Եղել է «Ոչինչ չի մնա» (2008թ.), «Տաքսի «Էլի լավ ա»» (2009թ.), «Սպանված աղավնի» (2009թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Խաչագողի հիշատակարանը» (2010թ.) և այլ ֆիլմերի օպերոտորը։ Որպես ռազմական լրագրող մասնակցել է նաև «Մի վախեցիր» (2007թ.) ֆիլմի ռազմական տեսարանների նկարահանումներին: Աշխատել է նաև տարբեր հեռուստաընկերություններում՝ որպես օպերատոր, պրոդյուսեր: Մահացել է Մոսկվայում: