Ծնվել է 1985թ. հուլիսի 7-ին, Երևանում: 1996-2003թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2003-04թթ շարունակել է ուսումը Շվեյցարիայում` Ցյուրիխի պարարվեստի ակադեմիայում: 2004թ. ընդունվել է Ցյուրիխի փոքր բալետ, 2006թ-ից դարձել է Ցյուրիխի բալետի մենակատար: Որպես մենակատար հանդես է եկել հետևյալ ներկայացումներում` «Ամառային գիշերվա երազ» (Օբերոն), Պ.Չայկովսկու «Քնած դշխուհին», Հ.Մանենի «Սև տորթ», «Ֆրենկ Բրիջ», «Օկտետ», «Կազիմիրի գույները», «Արտեֆակտ», «Սուլֆիդ», «Վերևի սենյակում», «Արևածագին» և այլն: 2002թ. արժանացել է Սանկտ Պետերբուրգի Վագանովայի անվան համաշխարհային մրցույթին դիպլոմի: 2012թ-ից աշխատում է Գերմանիայի Էսսեն քաղաքի Ալտո թատրոնում` որպես բալետի արտիստ: