Ծնվել է 1963թ. հունվարի 28-ին, Երևանում: 1984թ. ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է Հայաստանի Պետկինոյի «Ֆիլմ» թերթում` ժամանակակից հայ կինոյի թեմաներով տպագրվել է հանրապետական և միութենական մամուլում: 1989թ-ից աշխատել է Հեռուստառադիոպետկոմում` որպես խմբագիր, այնուհետև` կինոծրագրերի բաժնի վարիչ: Հեղինակել և վարել է «Կինոճեպընթաց» ծրագիրը: Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հետ հիմնել է «Ասուպ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը: Ղարաբաղյան հակամարտության տարիներին, որպես ԱՄՆ-ում «Հորիզոն» հեռուստաընկերության թղթակից, ռեպորտաժներ է պատրաստել ռազմաճակատի թեժ կետերից: 1996-99թթ եղել է Հայաստան համահայկական հիմնադրմի ամենամյա հեռուստատեսային մարաթոնների կազկոմիտեի անդամ, առաջին «ՀայFM 105.5» անկախ ռադիոկայանի լրատվական ծառայության ղեկավար, «Ռադիոբուրգ» ռադիոկայանի համահիմնադիր, տնօրեն: 1999թ-ից Հայաստանի հանրային հեռուստատեսությունում հեղինակել և վարել է «Կեսգիշերային ճեպընթաց» ծրագիրը: Հեղինակել և որպես ռեժիսոր հանդես է եկել բազմաթիվ հեռուստանախագծերում: Հայաստանի կինոքննադատների ասոցացիայի, Հեռուստատեսային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ է: 2006թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Բազմաթիվ ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր է` «Հաբեշական օրագիր», «Հայոց հարց», «Մենք հայ ենք», «Հայուհու խորհուրդը», «Պղնձասար», «Էքսպրեսիա», «Երկիր Նաիրի», «Հայերի Վենետիկը» և այլն: Վերջին ֆիլմը արժանացել է «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: