Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 14-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի Դ.Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին հանդես է եկել դպրոցում գործող «Առլեկին» թատերական սդուդյայի ներկայացումներում: 2007-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Աշուղյանի արվեստանոցում: 2011թ-ից, ծառայության հետ զուգահեռ, ՀՀ ՊՆ նախարարի հրամանով մասնակցել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի փորձերին և ներակայացումներին: 2013թ-ից աշխատում է նույն թատրոնում՝ որպես դերասան: 2015թ. նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գորիսի մասնաճուղում և Կապանի Արվեստի մանկական դպրոցում: Խաղացել է հետևյալ ներկայացումներում՝ Վ.Ռոզովի «Երջանկություն որոնելիս» (Լափշին), Ջ.Փրիսթլիի «Վտանգավոր շրջադարձ» (Ստենթոն), Ա.Շիրվանզադեի «Եվգինե» (Գաբրո), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կուլիգին), Ս.Խալաթյանի «Փակուղուց այն կողմ» (Արամ), Զ.Խալափյանի «Պռոշ Պռոշիչի երազը» (Անդրանիկ Ցոլակովիչ), Կ.Եղիազարյանի «Նժդեհ» (Համհարզ), Ղ.Աղայանի «Արեգ» (Արքա Տիրան) և այլն: Արժանացել է «Գարեգին Նժդեհ», «Արցախի մայրական երախտագիտություն», ԱՎՄ մեդալների, «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի և բազմաթիվ պատվոգրերի: