Zark Foundation

Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

Դաշնակահար

Ծնվել է 2002թ. հոկտեմբերի 26-ին, ՀՀ Արարատ մարզի Արարատ քաղաքում: 2009թ-ից սովորել է Արարատի Ղ.Սարյանի անվան, 2013թ-ից՝ Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2020թ-ից սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի դասարանում: Դարձել է մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր: 2011թ. մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է Հատուկ մրցանակի: 2012թ. և 2013թ. մասնակցել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի մրցանակի: 2014թ. Թուրքիայում մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել Հատուկ մրցանակի: 2015թ. մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 2-րդ մրցանակին: 2013թ-ից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի անդամ է: 2016թ. «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: 2017թ. հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ և պետական ջազ նվագախմբերի հետ: Համերգներով հանդես է եկել նաև աշխարհի մի շարք երկրներում: 2017թ. և 2018թ. համերգային շրջագայության է մեկնել Ֆրանսիա և Շվեյցարիա: Վարպետության դասերի է այցելել Ա.Ժակունի, Պ.Բագլիերի, Ս.Նավասարդյանի, Ա.Գորլախի, Դ.Ալեքսեևի և Դ.Բաշկիրովի մոտ: 2018թ. համերգներով հանդես է եկել Վիեննայում և Զալցբուրգում: 2019թ. Լատվիայում մասնակցել է «Ռիգա» միջազգային մրցույթին, որտեղ «անհատական» և «4 ձեռք» խմբերում արժանացել է 1-ին մրցանակների: Նույն թվականին «ClaviCologne» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել Գերմանիայում: 2020թ. մասնակցել է Հարավային Կորեայում կայացած «Sviatoslav Richter» միջազգային առցանց մրցույթին և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած 5-րդ «Paderewski» միջազգային առցանց մրցույթին, երկու մրցույթում էլ արժանացել 1-ին մրցանակի: Նույն թվականին մասնակցել է Ֆինլանդիայում կայացած «WPTA» միջազգային առցանց մրցույթի «դաշնամուրային դուետ» անվանակարգում և արժանացել Գրան Պրիի, նաև մասնակցել է Մալազիայում կայացած «Պուտրա» միջազգային առցանց մրցույթի «դաշնամուրային դուետ» անվանակարգում և արժանացել 1-ին մրցանակի: 2021թ. մասնակցել է Լեհաստանում կայացած 6-րդ «Tkaczewski» միջազգային առցանց մրցույթին և արժանացել է 1-ին մրցանակի և Հատուկ մրցանակի, որը իր մեջ ներառում է Հարավային Թեննեսսի համալսարանում 4 տարվա կրթաթոշակ: Նույն թվականին մասնակցել է Հայաստանում կայացած «Harmonium OnlinePlus» միջազգային մրցույթին և արժանացել է 1-ին մրցանակի ու Գրան Պրիի: 2023թ. մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջաիրա քաղաքում կայացած 4-րդ դաշնակահարների միջազգային մրցույթին, որտեղ արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի: