Ծնվել է 1961թ. հուլիսի 2-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Մինչ 1981թ. բանակ մեկնելը, ավարտել է Երևանի Էլեկտրոմեխանիկական տեխնիկումը և Հասարակական արտոնագրության ինստիտուտը: 1984-88թթ սովորել է Մոսկվայի համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի դերասանական բաժնում` Եվգենի Սիմոնովի, ապա` Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցում: Ավարտելուց հետո վերադարձել է Երևան, որտեղ նկարահանվել է Դ.Քեսայանցի «Անիծվածները», «Ղարաբաղի անավարտ օրագիրը» ֆիլմերում, «Ակունքներ» հեռուստաներկայացման մեջ: 1994թ-ից տեղափոխվել է ԱՄՆ: 1998թ. նկարահանվել է «CBS»-ի Թ.Քոթչեֆի «Buddy Faro» հեռուստաֆիլմում, որից հետո դարձել է Կինոդերասանների միության անդամ: Հետագայում նկարահանվել է ամերիկյան մի շարք ֆիլմերում` «True Love», «Alias», «City of Angels», «Thieves», «Cold Case», «Weeds», «ER», «My Own Worst Enemy», «Hung», «Secret Girlfriend», «Two and a Half Men», «Men of a Certain Age», «Funny or Die Presents», «The Finder», «King Harold», «Night All Day», «The Last Producer», «Get Smart», «Detention», «Buying Time», «My Uncle Rafael», «The Son of an Afghan Farmer», «X-Men: First Class», «The Avengers» և այլն: Աշխատել է ռեժիսորներ Մեթյու Վաուգնի, Բիլ Դյուքի, Ջոս Վեդոնի, Ջոնաս Էյքրլունդի, Մայքլ Լեմբեքի, Բեսիլ Շլեգելի, Բըրթ Ռեյնոլդսի, Փիթեր Սեգալի հետ: Խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են` Բըրթ Ռեյնոլդսը, Ռոդ Սթեյգերը, Էն Հեթուեյը, Սթիվ Քարելը, Նատալի Դորմերը, Լորեն Հոլլին, Դենիս Ֆարինան, Ջուլի Դելֆին, Չարլի Շինը, Քրիստիան Սլեյթերը, Քեթրին Մորիսը, Ադամ Գոլդբերգը, Մայքլ Վարդանը և ուրիշներ: Նկարահանվել է ավելի քան 40 ամերիկյան գովազդային հոլովակներում, ինչպես նաև` Մադոննայի «American Life» տեսահոլովակում: Որպես ռեժիսոր ունի մի քանի կարճամետրաժ ֆիլմեր և բեմադրություն` Թ.Ուիլիամս` «A Streetcar Named Desire»: