Zark Foundation

Արթուր Մադոյան

Արթուր Մադոյան

Երգահան, երգիչ

Ծնվել է 1961թ. մայիսի 2-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): Ավարտել է տեղի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը և Գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական և մեխանիկական գծագրության (ոսկու և արծաթի փարագրության) բաժինները: Դպրոցական տարիներից սկսել է ստեղծագործել: Պատանեկան տարիներին հիմնել է նվագախումբ, որտեղ կատարել է հայերեն, ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն երգեր: 1980-ական թվականներին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել և երաժշտական գիտելիքները հարստացնել: 1990-ականներին ծանոթացել է կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանի հետ, որի արդյունքում լույս է տեսել նրա առաջին ձայներիզը և ձայնասկավառակը` «Հաղթի'ր իմ ժողովուրդ» խորագրով: Հետագայում թողարկել է նաև Գ.Քոջասարյանի հեղինակած «Հոգնել եմ ես» տեսաերիզը, «Անմեղ բանտարկյալ» ձայնասկավառակը: 2010թ. հանդես է եկել առաջին հեղինակային մենահամերգով` «Դիմակահանդես» խորագրով և թողարկել է «100 տարի» ստեղծագործությունը` նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին: Վերջինիս համար արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակին: Համերգներից ստացված հասույթը մասամբ տրամադրել է Գյումրիի անօթևան ընտանիքներին: Բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: