Zark Foundation

Արթուր Ութմազյան

Արթուր Ութմազյան

Դերասան

Ծնվել է 1948թ. հունվարի 4-ին, Երևանում: Պատմաբան Հայկարամ Ութմազյանի և հաղորդավար, ասմունքող Հրաչուհի Ջինանյանի որդին է: 1966-71թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1968թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանիանվան պետական դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Մակբեթ), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հուդա), Պ.Սևակի «Անվերջ վերադարձ» (Բանաստեղծ), Ա.Խանդիկյանի և Լ.Մութաֆյանի «Ձուկն առանց ջրի կամ sucide» (Բարդուղիմեոս) և այլն: 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2000թ. Հուդայի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան», 2011թ. Բարդուղիմեոսի դերակատարման համար` ՀԹԳՄ Տիգրան Լևոնյանի անվան մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերակատարում»: 2011թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի` «Հուլիոս Կեսար» ներկայացման մեջ Բրուտոսի դերակատարման համար: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման: