Zark Foundation

Արիստակես Հովհաննիսյան

Արիստակես Հովհաննիսյան

Երաժշտագետ

7 հոկտեմբեր, 1812 - 27 փետրվար, 1878

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է Համբարձում Լիմոնջյանի աշակերտն ու գործի շարունակողը: Լրացրել է Նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել դրանց անունները, արագության չափերը, փորձել ձայնանիշերին միավանկ անուններ տալ, որոնք, սակայն, հետագայում չեն կիրառվել: Եղել է Կոստանդնուպոլսի Գում-Գափու եկեղեցու դպիրը, Համբարձում Լիմոնջյանի մահից հետո` նաև Մայր վարժարանի երաժշտության դասատու, գրառել է շարականներ, Գաբրիել Երանյանի հետ ձեռնարկել է եվրոպական նոտագրությամբ հայ առաջին երաժշտական հանդեսի` «Քնար արևելյան»-ի հրատարակությունը (1857թ.): Գրել է հոգևոր թեմաներով երգեր, «Լևոն Առաջին իշխան Կիլիկիո և որդի նորին կույր Ռուբեն» երգախառն թատերգության երաժշտությունը, որը բեմադրվել է 1872թ.: Մահացել է Կոստանդնուպոլսում: