Ծնվել է Հայկական Կիլիկիայի Զորք Մարզպան (Դյորդ-յոլ) քաղաքում։ Կրել է Վարուժնակ Արիս գրական անունը, առաջին գիրքը լույս է տեսել այդ անունով, ստորագրել է նաև Ա.Շ.։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա որպես ուսուցիչ աշխատել Ալեքսանդրետի և Դամասկոսի հայկական դպրոցներում։ 1929թ., 1931-32թթ, 1936-37թթ (թերթը դարձել է երկօրյա) և 1943-45թթ եղել է «Եփրատ» թերթի խմբագիրը։ 1945թ. տեղափոխվել է Հայաստան: 1947թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակվել են նրա «Դեղին երգեր» (1927թ.), «Միջինք» (1943թ.), «Կար ու չկար...» (1946թ., պատմվածքներ), «Մեր Հայաստանն է» (1949թ.), «Հեքիաթներ» (1950թ.), «Բախտն ու աշխատանքը» (1956թ., հեքիաթներ և զրույցներ), «Ինձնից քեզ խրատ» (1957թ., հեքիաթներ և զրույցներ), «Ֆալլահներ» (1958թ., վեպ), «Հեքիաթներ» (1960թ.) երկերը։ Մահացել է Երևանում: