Ծնվել է Դոնի Ռոստովում: 1929թ-ից աշխատել է կրկեսում: «4 Ալվա» կրկեսային կոլեկտիվում մասնակցել է «Ակրոբատիկական բուրգ» համարին, 1933-56թթ (ընդհատումով) հանդես է եկել ակրոբատ Կ.Յուգովի հետ: 1956թ-ից եղել է Հայկական կրկեսի արտիստ: Ակրոբատներ Ա.Մինասյանի, Մ.Մանուկյանի հետ ստեղծել է «Բրոնզե մարդիկ» խմբային համարը, որի ժամանակ քանդակային կոմպոզիցիաներով ներկայացվել են անտիկ ռազմիկների պայքարի տեսարաններ: 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: