Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 13-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան: 1990-95թթ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: 1992-97թթ սովորել է ջազ քոլեջում և միաժամանակ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժնում: Ուսանել և աշխատել է նաև Հայաստանի Երգի պետական թատրոնում: Ձայնագրել և թողարկել է երկու ձայնասկավառակ` որպես «Կասկադ ֆոլկ եռյակ» խմբի անդամ և մեկ անհատական ձայնասկավառակ հայ երգարվեստի լավագույն ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես ռեժիսոր արտադրել է ավելի քան երեսուն երաժշտական և գովազդային հոլովակ: 1997թ-ից տեղափոխվել և բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում, իսկ 2003թ-ից տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ մինչ այսօր զբաղվում է կինեմատոգրաֆիայով: