Zark Foundation

Արման Բալմանուկյան

Արման Բալմանուկյան

Պարող, պարուսույց

Ծնվել է 1990թ. օգոստոսի 10-ին, Երևանում: Մինչև 4-րդ դասարանը սովորել է Երևանի թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում: 2000-08թթ ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 2008-13թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում: 2008-21թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: 2007-15թթ եղել է Արինա Արարատյանի պարի թատրոնի արտիստ: 2011թ. մասնակցել է «Պարիր, թե կարող ես» հեռուստանախագծին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Մասնակցել է տարբեր կրթական ծրագրերի, փառատոների և վարպետության դասերի օտարերկրյա պարուսույցներների մոտ: Ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրներ թատերախմբերի կազմում, ինչպես նաև անկախ պարուսույցների նախագծերում: 2010թ-ից ծավալել է նաև անկախ գործունեություն: 2016թ-ից «Dance For Evolution» հիմնադրամի հիմնադիր-տնօրենն է: Որպես պարուսույց բազմաթիվ բեմադրություններ է կատարել հեռուստատեսային շոուների, միջազգային մրցույթների համար: 2016թ-ից հանդես է եկել նաև որպես մանկավարժ: Նրա աշակերտները մրցանակների են արժանացել հայկական և միջազգային պարարվեստի բալետային մրցույթներում: 2020թ-ից դասավանդում է նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջում (բալետային վարիացիա): 2020թ-ից «Բալմանուկյան Պարային Նախաիծ»-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: Սանկտ Պետերբուրգի «Kannon-Dance» պարի տան հետ միջազգային կրթական նախագծի նախաձեռնողն է եղել, որի շրջանակներում իրականացվել են ժամանակակից պարի տարբեր տեխնիկաների վարպետության դասեր, ինչպես նաև «Բաբելոն» ներկայացումը: Բեմադրություն է իրականացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի բեմում («Օրֆես և Էվրիկիդա» օպերա): 2021թ. եղել է Ամառային ժամանակակից պարի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարներից և հիմնադիրներից: 2022թ-ից աշխատում է ՀՀ ՊՆ «Սարդարապատ» անսամբլում որպես դասական պարի ուսուցիչ: Նույն թվականին եղել է Բելոռուսի Վիտեբսկ քաղաքի «IFMS» միջազգային փառատոնի ժյուրիի անդամ: