Zark Foundation

Արման Կնյազյան

Արման Կնյազյան

Գեղանկարիչ

11 մայիս, 1917 - 1 փետրվար, 1988

Արմենակ Կնյազյան
Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Հաճախել է Պլովդիվի նկարչական ակադեմիա: 1931թ. հաստատվել է Փարիզում: Հիմնականում ստեղծել է բնանկարներ, որոնցից են՝ «Փոթորիկից առաջ» (1970թ.), «Առաջին ձյունը» (1975թ.), «Հետապնդում» (1975թ.), «Դեպի յայլա» (1970թ.), «Հունձք» (1978թ.), «Վարդի հովիտը» (1982թ.) և այլն: 1960թ-ից մասնակցել է ցուցահանդեսների Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր: 1964թ. արժանացել Փեյար առաջին մրցանակի, 1984թ.՝ Ֆրանսիայի նկարիչների սալոնի արծաթե մեդալի (Փարիզ): Գործերից պահվում են Ճապոնիայի, Ֆրանսիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի և այլ թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում: