Zark Foundation

Արման Մանարյան

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

15 դեկտեմբեր, 1929 - 16 փետրվար, 2016

Ծնվել է Իրանի Արաք քաղաքում: Եղել է դերասան Երվանդ Մանարյանի եղբայրը: 1946թ. տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1954թ. ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, իսկ 1962թ.` Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի ռեժիսորական բաժինը: 1962թ-ից, որպես ռեժիսոր, աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նկարահանել է նաև վավերագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր: Նկարահանած ֆիլմերից առավել հայտնի են` «Տժվժիկ» (1961թ.), «Բյուրականի աստղադիտարանը» (1965թ.), «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1970թ.) «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Վերադարձ» (1972թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Արկածներ անտառում» (1977թ.), «Եվս հինգ օր» (1978թ.), «Պատմություն հայելու մասին» (1982թ.), «Հող և ոսկի» (1984թ.), «Կապիտան Առաքել» (1985թ.), «Արցախ» (1988թ.), «Վերականգնում» (1989թ.), «Ընկեր Փանջունի» (1992թ.), «Տգետը» (1995թ.) և այլն: Գրել է նաև ֆիլմերի սցենարներ: 2010թ. էկրան է բարձրացել նրա նկարահանած «Սասնա ծռեր» մուլտֆիլմը, որի աշխատանքները սկսել էր դեռևս 2002թ-ից: 1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երևանում: