Zark Foundation

Արման Նավասարդյան

Արման Նավասարդյան

Դերասան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 21-ին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1999-2003թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` «Քանդած Օջախ», «Օսկան Պետրովիչն էն կյանքում», «Շխոնց Միհրան», «Ռոմանտիկները», «Շան աղջիկ», «Խեղճ Պետրոս», «Վիշապ», «Փրկության կղզի», ինչպես նաև անտրեպրիզային ներկայացումներում` «Արա Գեղեցիկ», «Երկու ընկեր, չհաշված կյանքը», «Ժանգոտ բանալին», «Չառլեի մորաքույրը»: 2005-11թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2006-09թթ աշխատել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, 2007-09թթ` «Նունե Եսայան» պրոդյուսերական կենտրոնում, 2008թ.` Երևանի երաժշտական Կամերային թատրոնում, 2008-09թթ` Հայաստանի ազգային կինոկենտրոնում: 2010թ. ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բեմադրել է «Իմ տունը, քո տունը չէ» կատակերգությունը: 2011թ. Հայաստանի ֆրանսիական համալսարանում ֆրանսերեն լեզվով բեմադրել է Մոլիերի «Քաղքենին ազնվական» կատակերգությունը: 2011թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է դերասանի վարպետություն: Նկարահանվել է ֆիլմերում` «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը»: Մասնակցել է «Ֆաջեր», «Իրանզամին» (Իրան), «Մինիֆեստ», «Արմյանո-Ռոսս» (Ռուսաստան) փառատոներին: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի: 2018թ. նշանակվել է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի թատրոնի տնօրենի պաշտոնակատար: