Zark Foundation

Արման Պեշտմալջյան

Արման Պեշտմալջյան

Դաշնակահար, կոմպոզիտոր

Ծնվել է 1992թ. փետրվարի 14-ին, Երևանում։ Սովորել է Երևանը Իսակովի անվան թիվ 132 դպրոցում։ Ավարտել է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը։ 2004-06թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 2014թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 2014-16թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Ծառայության ընթացքում գործուղվել է ՀՀ ՊՆ-ի զորական անսամբլ որպես կոմպոզիտոր և գործիքավորող։ Ծառայության ընթացքում գործիքավորել է բազում երգեր, ինչպիսիք են՝ Թաթուլ Կրպեյանի երգած մեղեդիները, որոնք գործիքավորել և ձևափոխել է երգչախմբի համար։ Մասնագիտացել է ջազ, փոփ, ֆյուժն ոճերում: Որպես ինդի արտիստ գրել և թողարկել է սեփական ստեղծագործություններ: Նրա դեբյուտային «Այս գիշեր» սինգլը զգալի հաջողություն է ունեցել որպես առաջին dream-pop ժանրի երգ Հայաստանում։ Գործունեություն է ծավալել նաև հայկական ժողովրդական երգերի պահպանման և վերականգման ոլորտում։ «Նստիր իմ գյամին» ժողովրդական երգը վերամշակել ու թողարկել է, որն այսօր միակ գործիքավորված և ձայնագրված տարբերակն է։ Համագործակցել է մի շարք ճանաչված երաժշտական խմբերի հետ։ «MVF Band»-ի և «Գողթ» խմբի կոմպոզիտորն է ու մշտական անդամը։ Նվագում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, «Yerevan Calling»-ի և «Zestengusto»-ի մշտական կազմում է։ Մասնակցել է բազմաթիվ երաժշտական փառատոների։ Ելույթ է ունեցել «Made in New York Jazz» մրցույթում (2014թ.), «Smithsonian Folklife» փառատոնում (Վաշինգթոն, 2018թ.), Կովկասի մշակութային փառատոնում (Սեուլ, 2016թ.), Երևանյան ջազ փառատոնում (2015-20թթ), «Միդեմ» փառատոնում (Կանն, 2015թ.), «Center Stage» ծրագրում (ԱՄՆ, 2023թ.), «Sound Bridge» ծրագրում (2023թ.) և այլն: