Zark Foundation

Արման Ջալալյան

Արման Ջալալյան

Թմբկահար

Ծնվել է 1972թ. օգոստոսի 10-ին, Երևանում: 8 տարեկան հասակից սկսել է նվագել հարվածային գործիքներ: 12 տարեկան հասակից նվագել է «Արևիկ» խմբում: 1992թ. եղել է «Հայեր» խմբի թմբկահարը: 1995-2005թթ աշխատել է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1999թ-ից աշխատում է «Armenian Navy Band» խմբի, 2001թ-ից` երգչուհի Նունե Եսայանի, 2002թ-ից` «Time Report», 2007թ-ից` «Կատուներ», 2008թ-ից` «Դորիանս», 2011թ-ից` «Penman» խմբերի հետ: Համագործակցում է հայ երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների հետ` Արման Հովհաննիսյան, Հայկո, Ինգա և Անուշ Արշակյաններ և այլք: Հյուախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում Թաթա Սիմոնյանի, Նունե Եսայանի, «Armenian Navy Band» խմբի և այլոց հետ: Որպես թմբկահար` ներկայացել է «Armenian Big Band», «Կատուներ», «Դորիանս» և այլ մեծ ու փոքր խմբերի թողարկած ավելի քան 15 ձայնասկավառակներում: 2013թ. «Դորիանս» խմբի կազմով մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին և հասել մինչ եզրափակիչ: