Zark Foundation

Արմենակ Մուրվալյան

Արմենակ Մուրվալյան

Լեզվաբան

7 հոկտեմբեր, 1910 - 2 նոյեմբեր, 1967

Ծնվել է Վրաստանի Սիղնաղ քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում: 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և ընդունվել Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ասպիրանտուրա՝ «Վրացագիտություն» մասնագիտությամբ: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, 1942թ. Ղրիմի մարտերում ծանր վիրավորվել: 1943թ. աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, որպես գիտաշխատող: Զբաղվել է հայերենի և վրացերենի, ինչպես նաև հայերենի և այլ լեզուների բառային ու քերականական ընդհանրությունների ուսումնասիրությամբ («Հայ-վրացական բառային զուգադիպումներ», 1947թ., «Հայերենի մասնիկները և նրանց առնչությունները վրաց և կովկասյան մյուս լեզուների հետ», 1949թ.)։ Գրել է նաև հայերենի բառապաշարին վերաբերող գործեր։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Հայոց լեզվի բառային կազմը» (1955թ.), «Հայոց լեզվի դարձվածաբանություն և բայակազմություն» (1959թ.) աշխատությունները։ 1948թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մահացել է Երևանում: