Ծնվել է Կոստանդնուպոլսում, անվանի մտավորական Հովհաննես Սագըզի ընտանիքում։ Փարիզում սովորել է իրավաբանություն, Կ.Պոլսում վարել պետական պաշտոններ, արժանացել շքանշանների։ Եղել է Կ.Պոլսի Հայ գեղարվեստական միության հիմնադիրներից (1919թ.) և նրա նախագահը։ Եղել է նաև Կ.Պոլսի Էվգաֆ թանգարանի գեղարվեստական խորհրդի անդամ։ Նրա ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են ոչնչացումից փրկված հայկական մշակույթի նշխարներ։ Զբաղվել է արևելյան արվեստի, հայկական մանրանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հարցերով։ Հեղինակել է ավելի քան 25 աշխատություններ (այդ թվում՝ «17-18-րդ դարերի պարսկական մանրանկարչությունը», 1929թ., ֆրանսերեն)։ 1940թ. լույս է ընծայել հոդվածների ընտրանին՝ «Հայ արվեստի էջեր» խորագրով (ֆրանսերեն)։ Մահացել է Կոստանդնուպոլսում: