Ծնվել է 1960թ. դեկտեմբերի 8-ին, Երևանում: Գեղանկարիչ Վլադիմիր Աթանյանի որդին է: 1982թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հեղինակել է «Կրկես» (1980թ.), «Հեքիաթ» (1982թ.), «Թատրոն» (1983թ., շարք), «Երկուսը» (1986թ.), «Հոգիներ կանչողները» (1982թ.) գեղանկարները, գեղարվեստական ձևավորումներ: 1980-2006թթ անընդմեջ մասնակցել է խմբակային ցուցահանդեսների և ունեցել է անհատական ցուցահանդեսներ Սիրիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում, Հունաստանում, Հայաստանում: 1980-88թթ համահեղինակ է Հայաստանում «Մոսկվա» կինոթատրոնի, «Անի» և «Դվին» հյուրանոցների ինտերիերի և էքստերիերի գեղարվեստական ձևավորումների: 1980թ. Մոսկվայում մասնակցել է ցուցահանդեսի` նվիրված Խորհրդային Միության Երիտասարդության 60-ամյակին, որտեղ շահել է 1-ին մրցանակ: Արժանացել է այլ մրցանակների: 1995թ-ից Աֆրիկայի նկարիչների ընկերակցության անդամ է, 2000թ-ից` ՀՀ մշակույթի աջակցման և ռազմավարության հայկական կենտրոնի նախագահը: