Ծնվել է Երևանում: Եղել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանի որդին: 1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1964-69թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը, 1969-73թթ` Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցի ղեկավարը, 1980-90թթ` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարական ֆաուլտետի դեկանը (1990թ-ից` պրոֆեսոր): Նրա նախագծերով Երևանում կառուցվել են Ճարտարագիտագեոդեզիայի հետախուզումների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտը (1972-78թթ), Հայպետտրանսնախագիծ (1967թ.), Հայապետջրնախագիծ (1969թ.), Կապի նախագծային (1970թ., այժմ` ԱրմենՏել), էլեկտրոնային նախագծային (1971թ.) ինստիտուտները, միջքաղաքային ԱՀԿ (1971թ.), ԵՊԻ մասնաշենքերից երկուսը (1981-85թթ), «Հյուսիսային» ավտոկայանը (1986-88թթ): Կերպափոխվող միջնորմի, հավաքովի միաձույլ կմախքով շենքի կառուցման Աղալյանի եղանակով Սպիտակի երկրաշարժից հետո, 1990թ., նախագծվել է իննհարկանի սեյսմակայուն փորձարարական բնակելի շենք: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում: