Zark Foundation

Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1977թ. ապրիլի 20-ին, Երևանում: 1986-95թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1995թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մենապարող: 1995թ. վերապատրաստվել է Մոնակոյի «Princess Grass» բալետի ակադեմիայում: Հանդես է եկել հետևյալ բալետներում` Ա.Ադանի «Ժիզել» (Պադեդե, Ալբերտ), Ա.Խաչատրյանի«Գայանե» (Գիքո), «Դիմակահանդես» (Զվեզդիչ), «Սպարտակ» (Կրասոս), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Էսկամիլիո), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Էսպադա): Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր: