Zark Foundation

Արմեն Երկաթ

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Ծնվել է 1961թ. օգոստոսի 24-ին, Երևանում: Օպերային երգիչ Միհրան Երկաթի որդին է: 1987թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: 1987թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես մեներգիչ: 1991թ. տեղափոխվել է Կանադա, որտեղ շարունակել է բեմական գործունեությունը: Մենահամերգներով հանդես է եկել ինչպես Կանադայում, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում: Ներկայացել է հետյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Մոսի), Է.Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» (Ռելեև), Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Իշխան Տոմսկի), Տ.Չուխաճյանի «Կարինե» (Մարգար), «Պիրջի և Բես» (Պիրջի), «Գաննի Սկիկի» (Գաննի) և այլն: 2001թ. ավարտել է Կանադայի բարձրագույն «MCGILL» համալսարանը` որպես բեմադրիչ: 2004թ-ից աշխատում է որպես թատերական բեմադրիչ: Ղեկավարում է «CTV» հեռուստաժամի դասական և ժամանակակից երաժշտական բաժինը: Բնակվում է Մոնրեալ քաղաքում: