Ծնվել է Թբիլիսիում: 1952թ. ավարտել է Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտի պետական ինստիտուտը, 1961թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, ապա` սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները: Հեղինակել է «Փլուզում» (1959թ.), «Ծնունդ» (1976թ.), «Ներման հինգ նամակ» (1987թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Արժանացել է մի շարք գրական մրցանակների: 1981թ. Սոֆիայում ստացել է միջազգային թատերական փառատոնի մրցանակ: Մահացել է Մոսկվայում: