Zark Foundation

Արմեն Խանդիկյան

Արմեն Խանդիկյան

Բեմադրիչ

Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 18-ին, Բեյրութում: Օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի եղբայրն է: Եղել է դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանի ամուսինը: Այժմ դերասանուհի Գոհար Իգիթյանի ամուսինն է: Մեկ տարեկանը չբոլորած` ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան: 1965-70թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: 1968թ. ընդունվել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան: 1972թ. բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ.Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»: 1985թ. Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը: 1986թ-ից Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է: 1988թ. Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին: 2002թ. հրավիրվել է Բրիստոլի «Ռիվերսայդ» թատրոն` բեմադրելու Գ.Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսը: Ստեղծագործական գործունեության ընթացքում բեմադրել է ավելի քան 50 պիես: Մեկ տասնյակի հասնող պիեսներ է բեմադրել Կանադայում և ԱՄՆ-ում` հայ համայնքի համար: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Էդուարդ), Վ.Շեքսպիրի «Հենրի վեցերորդ» (Հենրի), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո) և այլն: Նկարահանվել է «Ուղևորն առանց ծանրոցի» (1972թ.), «Փոքրիկ ողբերգությունները» (1985թ.), «Ավտոբուս» (1988թ.), «Մոռանալ Հերոստրատին» (2002թ.) ֆիլմերում: 1990թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ Պետական մրցանակի, 2012թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: 2016թ. արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: