Ծնվել է 1967թ. նոյեմբերի 29-ին, Աշտարակում: 1983-85թթ սովորել է Հայաստանի թատերական գործիչների միության դերասանի տան ստուդիայում, 1988-92թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1994-98թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1994-98թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես Նիկոլայ Ծատուրյանի ասիստենտ, 1996-2000թթ` Նարեկ Դուրյանի «Լա Բոհեմ» թատերախմբում` որպես դերասան (Փարիզ), 2001-03թթ` Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում` որպես դերասան, 2003-07թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ամբիոնում` որպես դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս: 1987թ-ից աշխատում է Աբովյանի դրամատիկական թատրոնում` որպես ռեժիսոր և դերասան: Խաղացել է «Դիոգենես», «Օրփեոս», «Մայրը», «Կյուրեղ աղայի մահը», «Եզոպոս», «Կոսմոպոլիտներ» և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Բանտախուց 119», «Վրիժառու», «42-09-27», «Քայլ ձիով» և այլ ֆիլմերում, «Որոգայթ», «Վերվարածները», «Աննա», «Գեներալի աղջիկը», «Քույրը» և այլ հեռուստասերիալներում, «Մեր բակը», «Շարունակ էլի», «Բառերից այն կողմ» և այլ հեռուստանախագծերում: Բեմադրել է «Երկու խնձոր», «Նժույգս, նժույգս», «Դյութիչ շուրթերն այդ, աչքերը կանաչ», «Եզոպոս», «Վախենամ մի օր», «Աչքը ծոծրակին», «Կոսմոպոլիտներ», «Կյուրեղ աղայի մահը», «Հիմարների ընթրիքը» և այլ ներկայացումներ: Դերասանի վարպետություն է դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2005թ. ՀԱՄԽ-ի կողմից արժանացել է մրցանակի` թատերական կյանքում ակնառու ծառայության համար, 2011թ. «Թատրոն X» հանրապետական փառատոնի կողմից` պատվավոր մրցանակի, 2013թ.` ՀՀ մշակույթի նախարարության «Լավագույն մարզային թատրոն» մրցանակի և ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի: