Ծնվել է 1972թ. հոկտեմբերի 30-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1987թ. ավարտել է տեղի թիվ 14 միջնակարգ դպրոցը: 1981-87թթ սովորել է թիվ 3 երաժշտական դպրոցի դաշնամուրային, 1987-91թթ` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսություն բաժիններում: 1991թ. Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի կազմում, որպես սաքսոֆոնահար մասնակցել է Ֆրանսիայում կայացած «Եվրոֆանֆար» և «Ֆանֆարներ առանց սահմանների» փողային նվագախմբերի միջազգային մրցույթ-փառատոներին, որտեղ նվագախումբը արժանացել է Գրան Պրի մրցանակի: 1996-2005թթ աշխատել է Գյումրիի «GMR» ձայնագրամն ստուդիայում` որպես գործիքավորող, 2000թ.` Գյումրիի քաղաքապետարանի փողային նվագախմբի կազմում` որպես սաքսոֆոնահար: 2005-07թթ եղել է նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: 2008-09թթ հանդես է եկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծի երաժտախմբում` որպես անհատ գործիքային կատարող: 2011թ. ավարտել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտական բաժինը` սանալով երաժտագետի որակավորում: 2010-13թթ հանդես է եկել «Շանթ» հեռուստաըկերության «Հայ սուպերսթար», «Իքս Ֆակտոր» երաժշտական նախագծերի գալա համերգներում` որպես երաժշտախմբի անհատ կատարող, այնուհետև` խմբի ղեկավար: 2008թ-ից աշխատել է «էմի-Բի» պրոդյուսերական ընկերության ձայնագրման ստուդիայում` որպես հնչյունային ռեժիսոր և երաժտական գործիքավորող: 2013թ-ից եղել է «Շանթ» հեռուստատեսության «Պրեմիերա» նախագծի երժշտական ձևավորողն ու նվագախմբի ղեկավարը: Որպես գործիքավորող, հեղինակել է մի շարք ստեղծագորձություններ, այդ թվում` «Շանթ» հեռուստաընկերության «Տանձը» և «Ջեմիկը» հեռուստասերիալների երաժշտական ձևավորումը: Գործիքավորել է մանկական «Եվրատեսիլ» միջազգային մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները: Մասնակցել է մի շարք ռոք փառատոների: Որպես երաժիշտ-գործիքավորող, տարիներ շարունակ համգործակցել է հանրապետությունում գործող մի շարք մշակութային և պրոդյուսերական ընկերությունների, երգարվեստի բազմաթիվ ներկայացուցիչների, երաժիշտների և հեռուստաընկերությունների հետ: