Zark Foundation

Արմեն Մանդակունյան

Արմեն Մանդակունյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1934թ. հունվարի 19-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժնում։ Առաջին երաժշտությունը ստեղծել է Հովհաննես Թումանյանի քառյակներից մեկի համար: 1942թ. ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարան, զուգահեռ սովորել է քամանչա նվագել։ 1949թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, 1955թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1957թ. Երիտասարդական 6-րդ համաշխարհային փառատոնին մասնակցելու համար ձևավորել է Եղեգնաձորի մարզային երգի ու պարի համույթը, որը կատարելով նրա «Արփայի հովտում» ստեղծագործությունը, դարձել է փառատոնի ոսկե մեդալակիր։ 1961թ. հրավիրվել է զբաղեցնելու ժողովրդական արվեստի ընկերակցության տնօրենի պաշտոնը, կազմակերպել է հայ կոմպոզիտորների համերգը Մոսկվայի Կրեմլի դահլիճում, մեծ շուքով կազմակերպել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը։ Այս շրջանում ստեղծել է «Անի», «Արաքսի ափին», «Վան», «Ղարաբաղ» ազգային երգերը: 1955-74թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։ 1966թ. ղեկավարել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական նվագախումբը։ Խորհրդային տարիներին նրա երգերն արգելվել են Հայաստանում: 1974թ. տեղափոխվել է ԱՄՆ։ 1976թ. Հոլիվուդում հիմնադրել է «Սպենդիարյան» երաժշտական ակադեմիան, նույն թվականին Լոս Անջելեսում հիմնել է հայկական ժողովրդական նվագախումբ։ 1977թ-ից Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների ու հրատարակիչների ընկերակցության (ASCAP) անդամ է։