Zark Foundation

Արմեն Մարության

Արմեն Մարության

Դերասան

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 19-ին, Երևանում: Դերասանուհի Ալլա Վարդանյանի ամուսինն է: 1968թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1968-71թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիայում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1971թ-ից աշխատում է նույն թատրոնում` որպես դերասան: Խաղացել է ավելի քան 100 դեր թատրոնում, ֆիլմերում, հեռուստառադիոթատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Մ.Գորկու «Հատակում» (Բարոն), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ֆերդիշչենկո), Եվրիպիդեսի «Իֆիգենիան ավլիսում» (Աքիլես), Գ.Սունդուկյանի «Կտակը» (Անտոն), Ա.Չեխովի «Բալենու այգին» (Լոպախին), Ա.Շիրվանզադեի«Պատվի համար» (Էլիզբարով), Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Համո), «Արշակ թագավոր» (Հայր Մարդպետ), «Ոտքի, դատարանն է գալիս» (Թալեաթ փաշա), «Հարյուր տարի անց» (Ջեմալ փաշա), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Ազդակ), Ֆ.Վալիեխոյի «Գոյա» (Գոյա), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (Ջոն արքա), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վանահայր), Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Կիպար), Կունիի «Գիշերային խրախճանք» (Ռիչարդ) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում` «Հուսո աստղ», «Աշնանային ծիրան», «Պահանջվում է միլիոնատեր», «Poker.am» և այլն, հեռուստասերիալներում` «Որոգայթ», «Դիմակահանդես», «Ուր է իմ տղամարդը», «Կադրերի բաժին» և այլն: Արժանացել է Երևանի քաղաքապետարանի զինանշան-հուշամեդալի, Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալի, երկու անգամ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»` Էլիզբարովի և Գոյայի դերակատարումների համար: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2011թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: