Ծնվել է Կիրովականում (այժմ` Վանաձոր): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի հեռուստառադիոընկերության պետական կոմիտեում` որպես խմբագիր: Այնուհետև աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում: Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1973թ.), «Թռչուններ» (1978թ.), «Շարակնոց» (1997թ.), «Սիրո շղթա» (2003թ.), «Ներաշխարհի լռություն» (2006թ.) բանաստեղծական ժողովածուները և «Մազե կամուրջ» (1986-2003թթ) եռահատոր վիպերգությունը: Բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել մի շարք լեզուներով: 1978թ. «Թռչուններ» ժողովածուի համար արժանացել է ՀԼԿՄ կենտրոնական կոմիտեի մրցանակի: 1986թ. «Մազե կամուրջ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին: 1975թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: