Zark Foundation

Արմեն Մելիքսեթյան

Արմեն Մելիքսեթյան

Բեմադրիչ

Ծնվել է 1951թ. ապրիլի 24-ին, Երևանում: 1977թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1988թ.՝ Լենինգրադի կոնսերվատորիան: 1992-95թթ եղել է Երևանի մանկական երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1996թ.՝ գեղարվեստական ղեկավարը, 1997-2006թթ՝ Երևանի Կամերային երաժշտական թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, 2014-16թթ՝ գլխավոր ռեժիսորը: 1978թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1992թ-ից՝ նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 2006թ-ից ամբիոնի վարիչ է (2005թ-ից՝ պրոֆեսոր): Բեմադրություններից են՝ Կ.Օրֆի «Բեռնաուերի դուստրը» (1997թ.), Վ.Աճեմյանի «Կիկոս» (1998թ., օպերա), Լ.Վեբերի «Կատուներ» (2000թ.), «Քվազիմոդո և Էսմերալդա» (ըստ Վ.Հյուգոյի, 2002թ.), «Բրոդվեյ-բրոդվեյ» (2003թ.), Ա.Սաթյանի «Լիլիթ» (2005թ., օպերա) և այլն: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: