Zark Foundation

Արմեն Միրաքյան

Արմեն Միրաքյան

Կինոօպերատոր

15 փետրվար, 1938 - 28 օգոստոս, 2018

Ծնվել է Երևանում: Սկզբնական շրջանում աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատորի ասիստենտ: 1962-66թթ սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիստների պետական ինստիտուտի օպերատորական բաժնում: 1966թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր: Եղել է առաջին հայկական տիկնիկային ֆիլմի օպերատորը: 1968թ. նկարահանել է իր առաջին վավերագրական ֆիլմը` «Հայաստանի քարերը»: Նկարահանել է ավելի քան 60 ֆիլմ` «Չախ-չախ թագավորը» (1969թ.), «Աշխարհը հայելու մեջ» (1979թ.), «Մեր բակի աստղերը» (1980թ.), «Ծերունին և քամին» (1981թ.), «Անուշ մայրիկ» (1983թ.), «Խենթ հրեշտակը» (2000թ.), «Վավերագրողը» (2003թ.) և այլն: 1974թ-ից եղել է Հայաստանի կնեմատոգրաֆիստների, 1978թ-ից` թատերական գործիչների միությունների անդամ: 2011թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: