Zark Foundation

Արմեն Միրաքյան

Արմեն Միրաքյան

Օպերային երգիչ

17 նոյեմբեր, 1962 - 12 հունիս, 2013

Ծնվել է Երևանում: Եղել է օպերային տենոր Վահան Միրաքյանի որդին և դերասանուհի Մարինե Մխիթարյանի ամուսինը: Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա շարունակել է ուսումը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Մարիաննա Հարությունյանիդասարանում, որն ավարտել է 1994թ.: 1998թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ: 1996թ. դարձել է Կոմիտասի անվան և իտալական ռոմանսի «Բելկանտո» մրցույթների դափնեկիր: Նույն թվականին Հովհաննես Չեքիջյանիղեկավարած երգչախմբի հետ կատարել է «Ազգերի հիմն» ստեղծագործությունը: 1999թ. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կատարել է իտալական կոմպոզիտորների ստեղծագործությունները, իսկ հաջորդ տարի օպերային թատրոնում հանդես է եկել Առլեկինի դերերգով (Լեոնկավալոյի «Պայացներ»): 2000թ. Սայաթ-Նովա համահայկական մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի: 2001թ. օպերային թատրոնում կայացել է տենորի մենահամերգը` ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Ունեցել է ընդարձակ երգացանկ` ռուսական, իտալական, նեապոլիտական, հայկական երգեր, օպերային և կամերային ստեղծագործություններ: Մահացել է Երևանում: