Zark Foundation

Արմեն Մովսիսյան

Արմեն Մովսիսյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Ծնվել է 1964թ. ապրիլի 8-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1985թ. ավարտել Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: Թողարկել է «Երեք ձայն» համերգային ձայներիզը (1992թ., Ռուբեն Հախվերյանի ու Էդվարդ Զորիկյանի հետ), «Մեր մանկության աստղաթիռը» (1998թ.), «Մանչս» (2000թ.), «Հուսո Առագաստ» (2001թ.), «Խելառ իմ երգ» (2006թ.), «Իմ կախման կետեր» (2015թ.) անհատական ձայնասկավառակները և «Հայ ենք» (2000թ.), «Հայ երգահանները Շենին» (2002թ.), «Ժամանակակից հայ երգահաններ» եռհատորիակ (2008թ., եռհատորիակ) համատեղ սկավառակները, ինչպես նաև` «Երգ և խոսք» տեսաերիզը՝ Լիլիթ Պիպոյանի հետ համատեղ համերգից (2006թ.): Նրա երգացանկից են` «Վեր կաց, եղբայր», «Զինվորի երգը», «Քեզի, իմ սիրելիս», «Հուսո առագաստ» և այլ գործեր: Հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, Իրանում, Սիրիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և այլուր: Հայաստանի հանրային հերուստաընկերությունում հեղինակել է «Հուշամատյան ամենօրյա» շարքը` նվիրված Լեռնային Ղարաբաղում զոհված ազատամարտիկներին: 2007թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք: