Zark Foundation

Արմեն Չալտիկյան

Արմեն Չալտիկյան

Ճարտարապետ, գեղանկարիչ, գրաֆիկ

1 հոկտեմբեր, 1937 - 14 դեկտեմբեր, 1994

Ծնվել է Մոսկվայում: Եղել է ճարտարապետ Գեորգի Չալտիկյանի որդին: 1960թ. ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը: Ուսման տարիներին նախագծել և իրականացրել է մի շարք միջազգային ցուցահանդեսների տաղավարներ Փարիզում, Բռնոյում և այլ քաղաքներում: 1968թ-ից եղել է Մոսկվայի նկարիչների միության անդամ: Մոսկվայում և այլ քաղաքներում նրա նախագծերով է կառուցվել մի շարք շինություններ՝ Վիշնևսկայա կայարանի Շոլոխովի տուն-թանգարանը, Կրասնովիդովոյի զինվորական հանգստի տունը, Ներքին Տագիլի և այլ քաղաքների մի շարք թանգարաններ, Մոսկվայի Ֆազոտրոն մշակույթի և Ճենապակե տները և այլն: Վերջին 20 տարիներին զբաղվել է գրաֆիկայով և նկարչությամբ, մասնակցել մի շարք ցուցահանդեսների: Աշխատանքներից հայտնի են «Մեծ նատյուրմորտ - Սկիզբ», «Տիրամայրը երեխայի հետ», «Մեսրոպ Մաշտոց», «Հայ քահանայի դիմանկարը», «Սիմոն Բոլիվարի դիմանկարը», «Ինքնադիմանկար» և այլն: Մահացել է Մոսկվայում: