Zark Foundation

Արմեն Չաքմաքյան

Արմեն Չաքմաքյան

Դաշնակահար, երգահան, պրոդյուսեր

Ծնվել է 1966թ. փետրվարի 11-ին, ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքում: Սովորել է ԱՄՆ-ի Բերքլիի, Լոս Անջելեսի և Հարավային Քալիֆորնիայի համալսարաններում, որտեղ ուսումնասիրել է հայ երաժշտության պատմություն: Սովորել է նաև ջազային երաժշտություն համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ Ջոն Նովելլոյի, դաշնակահար Չաք Ուայլդի մոտ: Որոշ ժամանակ հետո բուռն գործունեություն է ծավալել հոլիվուդյան երաժշտական աշխարհում և հայտնի է դարձել որպես կոմպոզիտոր, գործիքավորող և երաժշտական ձևավորող: Համագործակցել է մի շարք հանրահայտ արտիստների և երաժշտական խմբերի հետ: Հիմնել է նաև սեփական ջազային խումբը: 1991թ. դարձել է «Shadowfaxas» խմբի դաշնակահարը: 1992թ. նրա հեղինակած «Esperantoco» ձայնասկավառակը նոմինացվել է «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակաբաշխությանը: 1998թ. հիմնադրել է «TruArtRecords» ձայնագրման ընկերությունը և թողարկել դեբյուտային «Ceremonies» ձայնասկավառակը: Հիմնադրել է նաև «Արմեն ժողովրդական անսամբլ» խումբը, որի շրջանակներում հանդես է եկել հայկական ժողովրդական կատարումներով։ Ջիվան Գասպարյանի և իր դուդուկի օգնությամբ մեծ հաջողությամբ և գեղեցկությամբ մեկնաբանել է հայկական ավանդական երաժշտությունը: Նրա «Ժամանակն է բուժել» երգը օգտագործվել է Մարթա Ստյուարդի Երեխաների առողջության հիմնադրամի հոլովակում, իսկ նրա «Love Way Down» երգը՝ «Օսկար»-ի նոմինացված «Tumbleweeds» ֆիլմում: 2004թ. թողարկել է երկրորդ «Քարավանս» ձայնասկավառակը: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: