Ծնվել է Երևանում: Եղել է գեղանկարիչ Եփրեմ Սավայանի որդին, գեղանկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայանի եղբայրը: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1998թ-ից դասավանդել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ստեղծել է խորհրդադանշական բնույթի գունանկարներ՝ «Հուշ» (1999թ.), «Կոմպոզիցիա», «Անդորր», «Սատուռն» (երեքն էլ` 2000թ.), «Նատյուրմորտ» (2001թ.) և այլն: Արժանացել է Հայաստանի նկարիչների միության «Տարվա լավագույն աշխատանքի համար» մրցանակների (1982թ., 1997թ., 2000թ.): 1979թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Մահացել է Երևանում: