Ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1936-46թթ Կահիրեում երաժշտություն է ուսանել քրոջ՝ Թ.Արամյանի և Մ.Ֆելդմանի մոտ: 1944-47թթ աշխատել է Կահիրեի ռադիոյում և ունեցել է մի քանի մենահամերգներ: 1947թ. տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի Ա.Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես մեներգչուհի: Երգել է հետյալ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Անուշ), «Դավիթ Բեկ» (Շուշան), Վ.Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (Վարդիթեր), Լեոնկավալլոյի «Պայացներ» (Նեդդա), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Կարինե), Պուչչինիի «Չիո-Չիո-սան» (Չիո-Չիո-սան), Ժ.Բիզեի «Կարմեն» (Միքայելա) և այլն: Համերգային երկացանկը հարուստ է եղել նաև խորհրդային և արտասահմանյան այլ կոմպոզիտորների երգերով: Ստացել է բազմաթիվ պետական մրցանակներ: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1967թ.` ժողովրդական արտիստի կոչման: 1972թ. թողել է բեմը: Մահացել է Երևանում: