Zark Foundation

Արմինե Հակոբյան

Արմինե Հակոբյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1978թ. հունվարի 2-ին, Երևանում: 1987-96թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 1996թ. ընդունվել է աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի դերասանուհի: Զուգահեռաբար դասական պար է դասավանդել Երևանի Մ.Մալունցյանի անվան արվեստի դպրոցում և Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: Հանդես է եկել օպերային թատրոնի խաղացանկի հետևյալ ներկայացումներում և համերգային ծրագրերում՝ Տ.Մանսուրյանի «Ձյունե թագուհի», Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես», «Սպարտակ», «Գայանե», «Ջութակի կոնցերտ» (երկրորդ ջութակ), Ֆ.Շոպենի «Շոպենիանա», Բիզեի և Շչեդրինի «Կարմեն-Սյուիտ», իսպանական ժողովրդական «Լորկիանա», Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ա.Ադանի «Ժիզել», Լ.Ճգնավորյանի և Մ.Մավիսակալյանի «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» (Հավերժահարս և Վարդագույն Հռիփսիմե), Պ.Չայկովսկու «Կարապի լիճ» (Իսպանական պար) բալետային ներկայացումներում, «Պայացներ», «Անուշ», «Դավիթ Բեկ», «Արշակ Երկրորդ», «Օթելլո», «Պողիկտոս», «Տրավիատա», «Ալմաստ», «Աիդա», «Նորմա», «Լեբլեբիջի» և այլ օպերային ներկայացումներում: Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Ղրիմում, ԱՄՆ-ում, Իսպանիաում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալայզիայում և այլուր: