Zark Foundation

Արմինե Հարությունյան

Արմինե Հարությունյան

Քանոնահար

Ծնվել է 1982թ. մարտի 29-ին, Երևանում։ Հաճախել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոց։ 1992-97թթ սովորել է Երևանի Գ.Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի դասարանում։ 1997-2001թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանում, 2001-06թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի դասարանում (դասատու՝ Անժելա Աթաբեկյան)։ 2008թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 2004թ. մասնակցել է երիտասարդ երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթին՝ արժանանալով 1-ին կարգի մրցանակի և դրամական պարգևի։ 2005-09թթ աշխատել է Երևանի Նաղարշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական քոլեջում որպես սոլֆեջոյի և հարմոնիայի դասախոս։ 2005թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես մենակատար-քանոնահար։ 2002-12թթ ունենալով փոքր կազմով երաժշտախումբ տարբեր համերգներում, միջոցառումներում համագործակցել է անվանի երգիչ-երգչուհիների հետ։ Հրավիրվել է նաև մասնակցելու մի շարք պետական նշանակության միջոցառումների, ինչպես նաև մենահամերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր քաղաքներում։ 2011-16թթ հրավիրվել է աշխատելու պարային շոու-ծրագրում որպես քանոնահար։ 2015թ-ից աշխատում է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում որպես քանոնի դասատու։ 2017թ-ից ղեկավարում է նույն դպրոցի քանոնահարների անսամբլը։ 2020թ. հրավիրվել է աշխատելու Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում որպես քանոնի դասախոս։ Ունեցել է մի շարք աշակերտներ և ուսանողներ, ովքեր մասնակցել են տարբեր միջազգային մրցույթ-փառատոների՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ Ձայնագրվել է «Արձագանք», «Վեմ», «Կարեն Records» և այլ ստուդիաներում, անհատական ալբոմներում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան լսարանի համար` Իրանի, Ֆրանսիայի։