Zark Foundation

Արմինե Վարդանյան

Արմինե Վարդանյան

Օպերային երգչուհի

Ծնվել է 1992թ. փետրվարի 11-ին, ՀՀ Գորիս քաղաքում: 2007թ. ավարտել է տեղի Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը: 2009-13թթ վոկալ մասնագուտությամբ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Աննա Մայիլյանիդասարանում: 2015թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի մագիստրատուրան: 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Կոմիտաս» միջազգային փառատոնին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին վարպետության դասեր է ստացել Վերենա Ռեյնի կողմից: 2013թ. Ռումինիայում մասնակցել է օպերային դիվա Մարիաննա Նիկոլեսկոյի ղեկավարած վարպետության դասերին: 2014թ. Ֆրանսիայի Վիլեկրոզ ակադեմիայում վարպետաց դասեր է ստացել Ժան-Ֆիլիպ Լաֆոնտի կողմից: 2014թ. «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: 2015թ. Լատվիայում մասնակցել է Յազեպս Վիտոլսի անվան մեներգիչների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին Ռումինիայում Հարիքլեա Դարքլեի անվան մեներգիչների մրցույթում դարձել է ոսկե մեդալակիր և ստացել հատուկ մրցանակ: 2016թ. համերգային ելույթներ է ունեցել ՀԱՖՆ Նոր Կամերատայի հետ: Նույն թվականին կատարել է Էդգար Գյանջումյանի հեղինակած «Ընկերիս» կանտատը, որն առաջին անգամ հնչել է հենց իր կատարմամբ: