Zark Foundation

Արշալույս Ղազինյան

Արշալույս Ղազինյան

Գրականագետ

20 օգոստոս, 1929 - 17 օգոստոս, 1999

Ծնվել է Հայաստանի Կոթի գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1964-99թթ եղել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող, միաժամանակ, 1991-92թթ՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի, 1982-99թթ՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դասախոս: Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին և միջնադարի գրականության պատմության, բնագրագիտության և գրականության տեսության խնդիրներին: Հրատարակվել են նրա «Առաքել Բաղիշեցի» (1971թ.), «Գրիգոր Նարեկացի. Մատյան ողբերգության» (1985թ., համահեղինակ), «Մաշտոցից մինչև Նարեկացի» (1988թ.), «Գրիգոր Նարեկացի, բանաստեղծական արվեստը» (1995թ.), «Դիմառնությունը միջնադարյան հայ բանաստեղծության մեջ» («Ներսես Շնորհալի», ժողովածուում, 1977թ.), «Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ» («Հայ միջնադարյան գրական ժանրեր», ժողովածուում, 1984թ.) աշխատությունները: Կազմել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (համահեղինակ, 1977թ.) գրաբար տեքստը: Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից: 1990թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1993թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: