Zark Foundation

Արշալույս Մարգարյան

Արշալույս Մարգարյան

Բանաստեղծ

18 ապրիլ, 1914 - 16 նոյեմբեր, 2008

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է պատմաբան, թարգմանիչ Սիմոն Կրկյաշարյանի կինը: Ավարտել է Թբիլիսիի թիվ 73 միջնակարգ դպրոցը, 1936թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1947թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով: 1944թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Հեղինակել է հայրենասիրական, քնարական, մանկական բանաստեղծություններ: Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954թ.), «Հայրենի հովիտ» (1958թ.), «Հեռաստաններ» (1962թ.), «Երբ սիրում ես» (1970թ.), «Դու ինձ սպասում էիր» (1975թ.), «Ինձ հետ էիր դու» (1979թ.), «Արտամետի այգի» (1984թ.), «Տիկնիկի կոշիկը» (1985թ.), «Փոքրիկ հովիվը» (1989թ.), «Ծիածանները Բիայնա ծովի» (1989թ.), «Ծաղկած ծիրանի» (1990թ.) և այլ ժողովածուներ: Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954թ.), «Մանկապարտեզ թիվ 1» (1972թ.): Մահացել է Երևանում: