Zark Foundation

Արշալույս Տեր-Հովնանյան

Արշալույս Տեր-Հովնանյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

5 մարտ, 1890 - 25 սեպտեմբեր, 1958

Ծնվել է ՀՀ Բաշգյուղում (այժմ՝ Ակունք գյուղ): Ավարտել է Երևանի սեմինարիան: Երկար տարիներ եղել է հեղինակների իրավունքների պաշտպանության միության կոմիտեի հայկական բաժանմունքի ղեկավարը: Գրել է «Դավիթ Բեկ», «Սոս և Վարդիթեր» օպերաների լիբրետոները։ Հրատարակվել են գրողի «Տանջանքի լարեր» (1911թ.), «Կարոտի երգեր» (բանաստեղծություններ, 1922թ.), «Դեպի ապագան» (1923թ.), «Նախօրյակը» (կինո-լենտ, 1923թ.), «Հորձանք» (1925թ.), «Ուղիներ» (պիես, 1931թ.), «Բրիգադիր Վաչիկը» (1932թ.), «Էսքիզներ» (1933թ.) գրքերը: 1927թ. նրա հեղինակած «Խաս-փուշ» սցենարի հիման վրա նկարահանվել է համանուն կինոնկարը: Ռուսերենից հայերեն կատարել է ավելի քան 30 գրքերի թարգմանություններ: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Մահացել է Երևանում: